search

0.0

Արարատ Առողջարան

Շահումյան փող.18 շենք Ջերմուկ Վայոց Ձոր

  • 33
  • photo

     Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ: «Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց. Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ թունավոր արտադրության աշխատողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման համար կառուցվեց «Արարատ» առողջարանը: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների համատեղումը «Արարատ» առողջարանում ապահովում է բուժման բարձր արդյունավետություն: ՍՊԱ պրոցեդուրաներ. «Արարատ» առողջարանում իրականացվում է առողջության վերականգնման և կազդուրման համալիր գործընթաց «Ջերմուկ» բնական հանքային ջրի կիրառմամբ, որի բուժական հատկությունները ճանաչված են աշխարհում: Ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդում. Ջերմուկի հրաշալի բնությունը, բուժական միջամտությունների հետ մեկտեղ, նպաստում է մարդու ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդմանը: Զբոսաշրջություն և հանգիստ. առողջարանում կազմակերպվում են պատմական, հոգևոր, էկո, էքստրեմալ էքսկուրսիաներ ինչպես Ջերմուկի, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով: «Արարատ» առողջարանը համալրված է ժամանակակից հյուրանոցային համարներով լիակատար հանգստի և ուժերի վերականգնման համար: 

Հարմարություններ

  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Սպա
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Մարզասրահ, սեղանի թենիս, բար, էքսկուրսիաներ, մերսում, սեղանի խաղեր, բիլիարդ, սպա, գեղեցկության սրահ, համակարգչային սրահ, ավտոկայանատեղի, տրնսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 1 տարեկան երեխան անվճար
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները