«Արագած» հյուրանոցը գտնվում է Արագած լեռան լանջին` Երևանից 43 կմ հեռավորության վրա: Այն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ` հեռուստացույցով և Wi-Fi-ով: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել իրենց հանգիստը գեղեցիկ բնության գրկում: Այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները` լիարժեք և անմոռանալի հանգստի համար: Հյուրանոցում կարելի է ճաշակել բնական մթերքներից պատրաստվող էկոլոգիապես մաքուր և առողջ սնունդ: Կառույցի հարևանությամբ կա մեծ բակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և կանաչապատ այգի, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել և ցանկության դեպքում համտեսել հայկական ավանդական խորովածն ու թոնրում թխված լավաշը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Ավտոմեքենաների վարձույթ, կոնֆերանս դահլիճ, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան` անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները