«Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հանքավանի գեղատեսիլ անտառների գրկում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված բարձրակարգ համարներ և քոթեջներ: Բոլոր համարների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Լեռնային մաքուր օդը, շրջակա կանաչապատ սարերը, սոճիների պուրակը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցի մոտ հոսում է տաք հանքային ջուր, որը օգտագործվում է խմելու և բուժական լոգանքների համար: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և բազմաթիվ այլ հիվանդություններ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Երևանից հեռավորությունը 55 կմ է:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | շոգեբաղնիք, բար, կոնֆերանս դահլիճ, |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տարեկան մեկ երեխան`անվճար 3-10 տարեկան երեխաների համար՝ 6000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Սնունդ
Ընթրիք
Հայկական ավանդական խոհանոց
Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
Նախաճաշ
Սպորտ
Հեծանիվներ
Հանգիստ և ժամանց
Բար
Լողափ
Կարաոկե
Կենդանի երաժշտություն / կատարումեր
Ջակուզի
Ռեստորան
Սրճարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Բիզնես կենտրոն
Դայակի տրամադրման ծառայություն
Կոնֆերանս դահլիճ
Ուղեբեռի պահպանման ծառայություն
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Ինտերնետ
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները