search

9.0

Անի Պլազա

(Պաշտոնական)

Սայաթ-Նովայի պող. 19 Կենտրոն վարչ. շրջան Երևան

  • 62
  • photo

     «Անի Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարամարավետ կահավորված համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հյուրերին: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ համարվող բիբլիական Արարատ լեռը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Հյուրանոցում գործում է ռեստորանի, բարի, լողավազանի, շոգեբաղնիքի, մարզասրահի, գեղեցկության սրահի ծառայություններ: Պրոֆեսիոնալ անձնակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում: Հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել  Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Հանրապետության հրապարակ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլ վայրեր: Հյուրանոցի հարևանությամբ գործում են քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Շոգեբաղնիք
  • Սպա
  • Լվացքատուն
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, բիզնես կենտրոն, լվացքատուն, վարսավիրանոց, կոնֆերանս սրահ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան երեխաները անվճար
6-12 տարեկան - 5000 դրամ
12-ից բարձր 10000 դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները