«Անի Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարամարավետ կահավորված համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հյուրերին: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ համարվող բիբլիական Արարատ լեռը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Հյուրանոցում գործում է ռեստորանի, բարի, լողավազանի, շոգեբաղնիքի, մարզասրահի, գեղեցկության սրահի ծառայություններ: Պրոֆեսիոնալ անձնակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում: Հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Հանրապետության հրապարակ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլ վայրեր: Հյուրանոցի հարևանությամբ գործում են քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, բիզնես կենտրոն, լվացքատուն, վարսավիրանոց, կոնֆերանս սրահ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխաները անվճար 6-12 տարեկան - 5000 դրամ 12-ից բարձր 10000 դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները