«Ալպինա» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ և քոթեջներ, որոնք հարմարավետ կահավորված են և ունեն արբանյակային հեռուստացույց, մինի բար, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ` լեռնային հիանալի տեսարանով: Հյուրանոցում գործում է բար, լողավազան, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, սպա, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է Wi-Fi-ով: Գտնվելով քաղաքի անմիջապես կենտրոնում` «Ալպինա» հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային վայրերին: Այցելուները շատ կարճ ժամանակում կարող են հասնել Կեչառիս վանական համալիր, Ճոպանուղի, Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Հեռավորությունը Երևանից` 55 կմ է, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից` 70 կմ: Հյուրանոցը իդեալական վայր է` հանգստանալու, քաղաքի աղմուկից կտրվելու և լեռնային էներգիայով լիցքավորվելու համար: Բարեհամբույր աշխատակիցները յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում և ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը ստեղծում են հիանալի միջավայր` լիարժեք հանգստի համար:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բիլիարդ, շոգեբաղնիք |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան մեկ երեխան՝ անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 15000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | նախնական հարցմամբ |
Սնունդ
Ընթրիք
Հայկական ավանդական խոհանոց
Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
Միջազգային խոհանոց
Նախաճաշ
Սպորտ
Վոլեյբոլ
Ֆուտբոլի դաշտ
Հանգիստ և ժամանց
Բար
Ջակուզի
Ռեստորան
Սրճարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Արթնացման ծառայություն
Դայակի տրամադրման ծառայություն
Կոնֆերանս դահլիճ
Կոշիկի մաքրում
Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Ֆրանսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Վերելակ
Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները