Հյուրատունն առանձնանում է նրանով, որ այստեղ ամեն ինչ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Սենյակների ձևավորումն ու կահույքը հենց տանտիրոջ ձեռքի աշխատանքի արդյունքն են՝ պատրաստված փայտի տարբեր տեսակներից: Հյուրատան բոլոր սենյակներում առկա է հանգստի անկյուն և հարթ էկրանով հեռուստացույց, ինչպես նաև սառնարան: Առանձին սանհանգույցն ապահովված է վարսահարդարիչով և անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակներից ելք կա դեպի պատշգամբ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: Հյուրերն հնարավորություն ունեն հիանալու ծառապատ սարերի բնապատկերներով: Հյուրատան տարածքում կա լողավազան, ինչպես նաև երկու ջրավազան, որտեղ տանտերը զբաղվում է ձկնաբուծությամբ: Այստեղ Դուք կարող եք ինքնուրույն որսալ հայկական իշխան ձուկն ու պատրաստել թարմ ձկան խորոված: Ձեր ցանկությամբ կմատուցվեն ռուսական կամ կովկասյան խոհանոցի ուտեստներ, տնական խմորեղեն, տարբեր մուրաբաներ, ինքնաեռի մեջ պատրաստված թեյ՝ քաղցրացված սեփական մեղվանոցում ստացված մեղրով: Կարող եք պատվիրել նաև ապխտած ձուկ կամ թռչնամիս: Տարածքում կա նաև հանգստի համար նախատեսված երկու տաղավար, մեկը՝ խորոված անելու համար նախատեսված պարագաներով, մյուսը՝ լողավազանի մոտ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում են քայլարշավներ սարերում, արտաճանապարհային էքսկուրսիաներ ավտոմեքենաներով, այցելություն թանգարան, էքսկուրսիա դեպի Դիլիջանի ազգային պարկի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Հաղարծինի կիրճ, ինչպես նաև Պարզ լիճ, Հաղարծին և Գոշավանք, Ջուխտակավանք և Մաթոսավանք: Այստեղ կա նաև սեփական տնային տնտեսություն, որտեղ բուծում են ոչխարներ, այծեր, ճագարներ: Թռչնանոցներում ապրում են նաև սկյուռիկներ, որոնց, ցանկության դեպքում, կարելի է կերակրել: Կան տարբեր թռչնատեսակներ. փասիան, հնդկահավ, բադ, սագ, հավ, թութակ: Այստեղ կարող եք տեսնել նաև անտառային թռչուններ և հիանալ նրանց երգեցիկ ճռվողյունով: Հյուրատան առաջին հարկում փայտամշակման արվեստանոցը, որտեղ կարող եք մասնակցել վարպետաց դասերի, ձեռք բերել փայտե հուշանվերներ, գոբելենագործության նմուշներ, ինչպես նաև պատվիրել կահույք:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 4 օր/96 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Համարում նախաճաշի մատուցում, Հայկական ավանդական խոհանոց, Միջազգային խոհանոց, Հեծանիվներ, Ձկնորսություն, Ավտոմեքենայի վարձույթ, Արդուկման ծառայություն, Արթնացման ծառայություն, Դայակի տրամադրման ծառայություն, |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Հավելյալ մահճակալի տրամադրումը արժի 5000 Դրամ մինչև 5 տարեկան երեխաները անվճար |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Սնունդ
- Ընթրիք
- Համարում նախաճաշի մատուցում
- Հայկական ավանդական խոհանոց
- Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
- Միջազգային խոհանոց
- Նախաճաշ
Սպորտ
- Հեծանիվներ
Հանգիստ և ժամանց
- Ձկնորսություն
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
- Ավտոմեքենայի վարձույթ
- Արդուկման ծառայություն
- Արթնացման ծառայություն
- Դայակի տրամադրման ծառայություն
- Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
- Ռուսերեն
Այլ
- Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
- Ինտերնետ
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Սենյակներ չծխողների համար
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները