«Սերիկ և Ժորա» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հյուրատունը եռհարկանի կառույց է, որն առաջարկում է սենյակներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Կա նաև դիետիկ ուտեստներով հատուկ ճաշացանկ: Հյուրատան այցեքարտերից է համարվում տնական հացը և պանիրը: Տարածքում կա այգի, որտեղ առկա են խորոված պատրաստելու հարմարություններ: Հյուրատունն ապահովված է Wi-Fi ինտերնետով: Ցանկության դեպքում, հյուրատնից ոտքով կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ ձուկ որսալ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 10 տարեկան 1 երեխան անվճար 10-12 տարեկան՝ 2500 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները