Լոռին առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է, այն դրախտ է Հայաստանի քարտեզի վրա, և ի վերջո ի՞նչը կարող է ավելի օգտակար լինել, քան «Ռետրո» հյուրատան մաքուր օդը` համեմված աննկարագրելի գեղեցիկ բնությամբ և ջերմ արևով։
«Ռետրո» հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Լոռվա ճոխ բնությունը: Հյուրատունը ունի մինչև վեց հոգու համար նախատեսված սենյակներ, բոլոր համարները կահույքից մինչև պատշգամբի բազրիքները կահավորված են գեղեցիկ ու նրբագեղ retro փայտե կահույքով և լցված են ջերմությամբ ու հարմարավետությամբ:
19-րդ դարի ոճին բնորոշ զգեստապահարաններով, ձեռագործ կարպետներով կահավորված սենյակները յուրահատուկ շունչ ու հմայք են տալիս համարներին ու հաճելի դարձնում Ձեր հանգիստը:
Հարմարություններ
- Բաց լողավազան
- Մանկական խաղահրապարակ
- Ընտանի կենդանիներ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 4 օր/96 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Էքսկուրսիաներ, Տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 10 տարեկան երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ անվճար |
Ընտանի կենդանիները | Թույլատրվում է |
Բանկային քարտեր |
|
Հանգիստ և ժամանց
- Էքսկուրսիաներ
- Սեղանի խաղեր
- Տաղավար/զրուցարան
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
- Ուղեբեռի տեղափոխման ծառայություն
Անձնակազմը խոսում է
- Անգլերեն
- Հայերեն
- Ռուսերեն
Այլ
- Ինտերնետ
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները