«Նորավանք» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում, Երևանից 100 կմ հեռավորության վրա: Այն երկհարկանի կառույց է, ունի 5 ննջասենյակ, 3 սանհանգույց, հյուրասենյակ և խոհանոց: Հյուրատան մոտ կա ավտոտնակ` նախատեսված 2 ավտոմեքենաների համար, և բացօթյա անվճար ավտոկայանատեղի` 10-15 ավտոմեքենաների համար: Հյուրատան աշխատակիցները ունեն բազմամյա փորձ տուրիզմի ոլորտում և պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը կիրառել՝ հյուրատանը հաճելի և հարմարավետ պայմաններ ապահովելու համար: Հյուրատան ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Յուրաքանչյուր առավոտ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, որը կարելի է վայելել ինչպես տանը, այնպես էլ պարտեզում: Ըստ պայմանավորվածության, հյուրերը կարող են ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, ծանոթանալ մեղրի պատրաստմանը և համտեսել, նաև մասնակցել գինու, տարբեր մրգերից թորված օղու և հայկական ավանդական մի շարք ուտեստների պատրաստման արարողություններին:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 4 տարեկան 1 երեխան անվճար 4-8 տարեկան՝ 0000 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 0000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները