«ՄԱԳՀԱՅ» հյուրատունը գտնվում է Վանաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որի շնորհիվ Ձեր հանգիստը կլինի լիարժեք և հարմարավետ: Սենյակներում առկա է անվճար Wi-Fi: Հյուրերի տրամադրության տակ կա անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, և պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրընկալվելով «ՄԱԳՀԱՅ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 12:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, վարսավիրանոց, բար, լվացքատուն, կոնֆերանս սրահ, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 11:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տարեկան 1 երեխան անվճար 3-10 տարեկան՝ 3000 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները