search

0.0

Լիդեր Իջևան

Մետաղագործների խճ. 22 Իջևան Տավուշի մարզ

  • 16
  • photo

      Լիդեր հյուրատունը գտնվում է  Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: Հյուրատունն  ունի 4 հարմարավետ  ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր  սանհանգույցով, կարող է տրամադրվել նաև լրացուցիչ  ծալվող մահճակալ, իսկ մինչև  5 տարեկան երեխան կունենա մահճակալ, որը կտրվի անվճար:   Բակում ունենք  հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի, որի պտուղներից կարող են հյուրասիրվել մեր հյուրերը: Խոհանոցը իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն  առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը և ճաշը տրամադրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում  մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ մոտ այցելող հյուրերը ստանում են պասիվ հանգիստ, բացառությամբ լողավազան և հեծանիվներ, բայց ակտիվ հանգստի սիրահարները նույնպես կարող են այցելել մեզ և գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:

Հարմարություններ

  • Բաց լողավազան
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Համարում նախաճաշի մատուցում, Հայկական ավանդական խոհանոց, Միջազգային խոհանոց, Քայլարշավային արահետներ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը` 7.200 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չի թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները