Լիդեր հյուրատունը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: Հյուրատունն ունի 4 հարմարավետ ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով, կարող է տրամադրվել նաև լրացուցիչ ծալվող մահճակալ, իսկ մինչև 5 տարեկան երեխան կունենա մահճակալ, որը կտրվի անվճար: Բակում ունենք հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի, որի պտուղներից կարող են հյուրասիրվել մեր հյուրերը: Խոհանոցը իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը և ճաշը տրամադրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ մոտ այցելող հյուրերը ստանում են պասիվ հանգիստ, բացառությամբ լողավազան և հեծանիվներ, բայց ակտիվ հանգստի սիրահարները նույնպես կարող են այցելել մեզ և գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Համարում նախաճաշի մատուցում, Հայկական ավանդական խոհանոց, Միջազգային խոհանոց, Քայլարշավային արահետներ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Լրացուցիչ մահճակալի տրամադրումը` 7.200 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չի թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
- Համարում նախաճաշի մատուցում
- Հայկական ավանդական խոհանոց
- Միջազգային խոհանոց
Սպորտ
- Հեծանիվներ
- Մարզական գույքի վարձույթ
- Քայլարշավային արահետներ
Հանգիստ և ժամանց
- Տաղավար/զրուցարան
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները