Բարի գալուստ ''Hotel-house Hello!'': Հյուրատունը գտնվում է Դիլիջանի լավագույն թաղամասերից մեկում՝ Թախտայում: Առանձնատունը եռահարկ է, որի առաջին հարկը հյուրատուն է իսկ երկորդ հարկը ադմինիստրացիոն հատվածն է: Տարբերվում է իր յուրօրինակ արտաքին տեսքով: Ունի մեծ այգի՝ դեկորատիվ հետաքրքիր լուծումներով և պտղատու ծառերով, , սեզոնային բացօդյա հավաքվող լողավազան, փայտյա ժամանակակից տաղավար՝ խորովածի համար նախատեսված բոլոր հարմարություններով: Հյուրատունը կապիտալ վերանորոգված է: Իր հյուրերին առաջարկում է լուսավոր, հարմարավետ, կահավորված 5 ննջասենյակ (տեղ՝ 11+4 ), 3 հյուրասենյակ, որից մեկը նախատեսված է մեծ խնջույքների համար, 1 ճաշասենյակ, 2 խոհանոց, 2 լոգասենյակ, 3 սանհանգույց: Հաշված րոպեներում, քայլելով կարելի է հասնել անտառ: Հյուրատունը մոտ է նաև քաղաքի կենտրոնին, հարևանությամբ կան մթերային խանութներ: Հյուրատունը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել լիարժեք հանգիստը:
Հարմարություններ
Բաց լողավազան
Մանկական խաղահրապարակ
Ծխելու հնարավորություն
WiFi
Հարմարություններ սահմանափակ կարողություններ ունեցողների համար
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 13:00 |
Չեղարկում | Ամրագրումը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է կատարվի կանխավճարի փոխանցում՝ ամրագրման արժեքի 30%-ի չափով: Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար՝ փոխանցված կանխավճարի չափով: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Չկան |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տ. երեխաները՝ անվճար, մինչև 7 տարեկանը՝ կես արժեք: Հավելյալ մահճակալը տրամադրվումը 10000 դրամ։ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սպորտ
Բադմինտոն
Հանգիստ և ժամանց
Սեղանի խաղեր
Տաղավար/զրուցարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Արթնացման ծառայություն
Ուղեբեռի պահպանման ծառայություն
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Համարներ սահմանափակ կարողություններ ունեցողների համար
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները