Առաջարկվում է ինչպես ընտանեկան, այնպես էլ գերլարված աշխատանքային գրաֆիկով անձանց համար նախատեսված հանգիստ՝ Լոռվա գողտրիկ բնության գրկում՝ Շնող գյուղում և դրա հարակից անտառածածկ տարածքներում: Ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Հյուրատունը տեղակայված է 20 կմ. Հեռավորության վրա Բագրատաշենի սահմանային անցակետից: Լոռու մարզի Շնող գյուղում: Շատ հարմար է Վրաստան մեկնող անձանց համար, ինչպես նաև Լոռվա տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցից եկեղեցիների հեռավորությունը դեպի Դսեղ 35կմ. , Քոբայր 28կմ. , Օձուն 25կմ. , Սանահին 20կմ. , Հաղպատ 17կմ. , Ախթալա 5կմ.: Կազմակերպվում են նաև նշված եկեղեցիների այցելություններ մեր մեքենաներով: Շրջագայություններ անտառային տարածքներում՝ գիշերակացով՝ փայտե տնակներում: Սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Հավելյալ վարձավճարների դիմաց կազմակերպվում են ճաշ և ընթրիք բնության գրկում գետակի ափին: Ընձեռնվում են հնարավորություններ գյուղական սննդամթերքների պատրաստմանն անձամբ մասնակցելու համար, անտառում զբոսնելու ժամանակ բնական բարիքներ հավաքելու և դրանք տեղում պահածոյացնելու և վերցնելու, օղու թորման գործընթցներին, ինչպես նաև հացի և քաղցրավենիքների պատրաստման համար: Հնարավոր է կազմակերպել ձկնորսություն և ձիերով արշավ: Հյուրատունը հագեցած է օդորակիչներով, սառնարաններով և սմարթ հեռուստացույցներով: Առկա է տաք և սառը ջուր յուրաքանչյուր սենյակում: Փաթեթներից օգտվելու ժամանակ անձը այլ որևէ ֆինանսկան ծախսեր չի կարող ունենալ: Ալկոհոլային խմիչքները, քաղցրավենիքն ու մրգերի տեսականին ներառված են: Հյուրատանը կից գործում է հացատուն տեղական բարձորակ էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստվող տարածաշրջանի ուտեստներ համտեսելու համար։ Ալկոհոլը նույնպես սեփական արտադրության։
Հարմարություններ
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
- Տրանսֆեր
- WiFi
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Ձիավարություն, Քայլարշավային արահետներ, Էքսկուրսիաներ, Կենդանի երաժշտություն, Ձկնորսություն, Ռեստորան, Վարպետության դաս, Տաղավար/զրուցարան, Տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 8 տարեկան երեխաների մուտքը անվճար, 8-13 տարեկաններին՝ կես գին: հավելյալ մահճակալը տրամադրվում է անվճար |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Սնունդ
- Ընթրիք
- Հայկական ավանդական խոհանոց
- Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
- Նախաճաշ
Սպորտ
- Ձիավարություն
- Քայլարշավային արահետներ
Հանգիստ և ժամանց
- Էքսկուրսիաներ
- Կենդանի երաժշտություն / կատարումեր
- Ձկնորսություն
- Ռեստորան
- Վարպետության դաս
- Տաղավար/զրուցարան
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
Անձնակազմը խոսում է
- Հայերեն
- Ռուսերեն
Այլ
- Ինտերնետ
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Սենյակներ չծխողների համար
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները