«Արևիկ» hյուրատունը, որտեղ ստեղծված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է սենյակներ, որոնց պատուհաններից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ` կացության ողջ ընթացքում փոխանցելով նրանց հոգատարություն և ջերմ վերաբերմունք: Հյուրընկալվելով «Արևիկ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար 7-12 տարեկան՝ 4000 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 8000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները