«Սարի Թեյ» հյուրատունը գտնվում է կոլորիտային քաղաք Գյումրիում: Հյուրատունն առաջարկում է 5 հարմարավետ սենյակներ՝ նախատեսված 12 անձանց համար: Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան: Հյուրերի տրամադրության տակ կա անհրաժեշտ պարագաներով ապահովված ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, այգի, բակ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Տանտիրուհին հիանալի խոհարար է և պատրաստում է բազմատեսակ ազգային ուտեստներ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Սարի Թեյ» հյուրատանը, դուք հնարավորություն կունենաք նաև ծանոթանալ Գյումրի քաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 13:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 12 տարեկան 1 երեխան անվճար 12-14 տարեկան՝ 4000 դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները