«Ռազմիկ և Գայանե Մխիթարյաններ» հյուրատունը գտնվում է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճից 7կմ և Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով և բակով: Այն ունի 2 ննջասենյակ՝ երկտեղանոց և երեքտեղանոց, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, մշտական տաք և սառը ջուր, ինտերնետ, ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և էկոլոգիապես մաքուր սննդից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում հյուրերը կարող են իրենց ճաշը և ընթրիք նույնպես վայելել հյուրատանը: Ինչպես նաև կարող են մասնակցել խոհարարական վարպետության դասերի: Տանտերերը, բացի գիշերակացից, առաջարկում են նաև ծանոթանալ տեղի տեսարժան վայրերին, մշակույթին և ավանդույթներին: Հյուրերը կարող են այցելել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Մաքենյաց վանք, որը կառուցվել է 9-րդ դարում կամ իրենց հանգիստն անցկացնել մոտակայքում գտնվող Սևանա լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար 7-12 տարեկան՝ 4000 դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները