«Ուռենի» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ շրջապատված բերքատու ծառերով: Այն ունի 2 երկտեղանոց համարներ՝ նախատեսված է 4 անձի համար: Հյուրերի համար գործում է ընդհանուր խոհանոց: Հյուրատան տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Երեկոյան հյուրերը կարող են վայելել տանտիրուհու դաշնամուրային կատարումները: Ինչպես նաև կարող են փորձել հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ ուտեստները և գինիները, ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, մասնակցություն ունենալ չրերի պատրաստման ընթացքին:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 10 տարեկան 1 երեխան անվճար |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները