«Օլդ Բրիդջ» հյուրատունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզում: Հյուրերի տրամադրության տակ կան մաքուր և հարմարավետ համարներ, ընդհանուր խոհանոց, գրադարան, բացօթյա լողավազան, բակ, պարտեզ՝ խորոված պատրաստելու համար անհրաժեշտ հարմարություններով, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակ՝ առանձին սանհանգույցներով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Տանտերերը՝ Արմենը և Աշխենը, հիանալի մարդիկ են՝ հյուրընկալ, հոգատար և ուշադիր բոլոր հյուրերի նկատմամբ: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար 7-15 տարեկան՝ 6000 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները