search

0.0

Օձուն B&B (Լոռի) | AllHotels

22-րդ փ., տ. 4 Օձուն Լոռի

  • 17
  • photo

      «Օձուն» հյուրատունը տեղակայված է Լոռու մարզի Օձուն գյուղում: Հյուրատունն ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայկական հյուրընկալություն: Հյուրատունը շատ հարմար է հատկապես ընտանեկան հանգստի համար: Եռահարկ շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրատանը կա 8 սենյակ և 4 սանհանգույց: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է լեռների հիասքանչ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Հյուրերի տրամադրության տակ կա ավտոկայանատեղի: Այցելելով «Օձուն» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և հարուստ մշակութային ժառանգությանը:

Հարմարություններ

  • Ավտոկայանատեղի
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Տրանսֆեր, կոնֆերանս սրահ, լվացքատուն
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 10 տարեկան 1 երեխան անվճար
10-12 տարեկան՝ 5000 դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները