«Օձուն» հյուրատունը տեղակայված է Լոռու մարզի Օձուն գյուղում: Հյուրատունն ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայկական հյուրընկալություն: Հյուրատունը շատ հարմար է հատկապես ընտանեկան հանգստի համար: Եռահարկ շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրատանը կա 8 սենյակ և 4 սանհանգույց: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է լեռների հիասքանչ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Հյուրերի տրամադրության տակ կա ավտոկայանատեղի: Այցելելով «Օձուն» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և հարուստ մշակութային ժառանգությանը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, կոնֆերանս սրահ, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 10 տարեկան 1 երեխան անվճար 10-12 տարեկան՝ 5000 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները