«Նելլի» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրերին առաջարկվում է հարմարավետ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացվում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրերը կարող են նաև այցելել Սևանա լիճ և իրենց հանգիստն անցկացնել լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 4 օր/96 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան անվճար |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները