Հաղպատ գյուղի հենց սրտում է գտնվում «Կարոյի մոտ» հյուրատունը: Հյուրատունը շրջապատված է գեղեցիկ ծաղկային պարտեզով: Այն իր հյուրերին առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ և 2 լոգարան: Պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի մոտակա լեռները և անտառը: Ամեն օր այստեղ մատուցվում են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները: Հյուրատանն առա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրընկալվելով «Կարոյի մոտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը: Հյուրատնից ոչ հեռու է գտնվում 10-13-րդ դարերին կառուցված Հաղպատ վանական համալիրը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները