«Ջրաղացի մոտ» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Արգիճի գետի ափին: Հավատարիմ մնալով ավանդույթներին, կարևորելով բնության դերը և առաջնային համարելով հյուրերի հարմարավետ հանգիստը, հյուրատան շենքի կառուցման և կահավորման մեջ օգտագործվել են միայն բնական նյութեր: Շինությունը պատկանում է Թաթոյան գերդաստանին, և այստեղ դեռ պահպանվում է 19-րդ դարի գործող ջրաղաց: Հյուրատունն առաջարկում է 7 հարմարավետ սենյակներ՝ առանձին լոգարաններով: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Այցելուները, ցանկության դեպքում, կարող են նաև այցելել շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ, շրջել ազգային արգելոցի անտառում, լողալ Սևանա լճում կամ մասնակցել ավանդական լավաշի թխման արարողությանը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 16:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 2 տարեկան 1 երեխան անվճար 2-11 տարեկան՝ 7500 դրամ |
Ընտանի կենդանիները | թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները