«Իրիս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հյուրատանը կա 8 սենյակ, որից 5-ը սանհանգույցով է և 3-ը ընդհանուր սանհանգույցով (3 սենյակին՝ 2 սանհանգույց): Ընդարձակ և լուսավոր սենյակները կահավորված են ինչպես դասական, այնպես էլ փայտյա հին կենցաղային ոճով։ Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռները և Դեբեդ գետը: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, սեղանի թենիս, բակ, պարտեզ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ՝ պատրաստված տեղական արտադրության թարմ մթերքներից: Ցանկության դեպքում անցկացվում են նաև գաթայի, չրերի, խորովածի և ավանդական այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր: Հյուրերի համար կազմակերպվում են քայլարշավներ, ռաֆտինգ, ձիավարություն և տուրեր ամբողջ Հայաստանով մեկ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, լվացքատուն, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 4 տարեկան 1 երեխան անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները