search

0.0

Հացեկաց B&B (Օշական)

Մաշտոցի փող., տ. 168 Օշական Արագածոտնի մարզ

  • 25
  • photo

      «Հացեկաց» հյուրատունը գտնվում է Օշական գյուղում, Աշտարակ քաղաքից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Շենքը կահավորված է հնաոճ կահույքով, ինչն էլ հաղորդում է յուրօրինակ տեսք և տպավորություն: Հյուրատանը կա 4 ննջասենյակ և 2 սանհանգույց: Սենյակների պատուհաններից բացվում է լեռների գեղեցիկ տեսարան: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատան բակում կա բացօթյա լողավազան, բատուտ, իսկ նրանց համար, ովքեր սիրում են համեղ սնվել, կա խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և թոնիր: Հյուրատան այցեքարտը համարվում է գտնվելու վայրը, քանի որ հենց այդտեղից են մեկնարկում դեպի Արագած արշավները: Այսպիսով սա հրաշալի վայր է հանգստանալու, ուժերը հավաքելու և Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը, հաղթահարելու համար:

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Մարզասրահ
  • Սեղանի թենիս
  • Թենիսի կորտ
  • Լվացքատուն
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 13:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Տրանսֆեր, լվացքատուն
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 3 տարեկան 1 երեխան անվճար
3-12 տարեկան՝ 2500 դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները