«Գոհար» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ՝ առանձին սանհանգույցներով: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, այգի, բացօթյա լողավազան, բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ երեկոյան լավ ժամանակ անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության և ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է տանը պատրաստած հայկական, ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն շատ համեղ են, այլև պատրաստված են մեծ սիրով: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տարեկան 1 երեխան անվճար 3-7 տարեկան՝ 4000 դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները