«Ավետիսյան» հյուրատունը գտնվում է Երևան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Ամեն առավոտ տանտիրուհին՝ Իռենը, մատուցում է շատ համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, թանգարաննեեր, ռեստորաններ, առևտրի կենտրոններ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Երևանում, Հայաստանում և Արցախում:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 4 տարեկան 1 երեխան անվճար 4-9 տարեկան՝ 3500 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 7000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները