«Արտսոն» հյուրատունը գտնվում է հոգևոր կենտրոն Էջմիածնում, մայրաքաղաք Երևանից ընդամենը 18 կմ հեռավորության վրա: Հյուրատան այցելուներն իրենց հանգիստը կարող են անցկացնել նրբաճաշակ կահավորված սենյակներում, օգտվել ընդհանուր խոհանոցից և հյուրասենյակից: Առավոտյան տանտիրուհին՝ Սոնան, պատրաստում և մատուցում է շատ համեղ նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացնում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրատան տարածքում կա լողավազան, պարտեզ, որտեղ կարելի է նաև պատրաստել խորոված, սեղանի թենիս, ավտոկայանատեղի և Wi-Fi: Հյուրընկալվելով «Արտսոն» հյուրատանը, դուք կզգաք տանտերերի հյուրընկալությունը, ընկերական վերաբերմունքն ու ընտանեկան հաճելի մթնոլորտը: Հյուրատան մոտակայքում է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները