Կուրորտային հանգստավայր Իջևանում իր հյուրընկալ դռներն է բացում «Անահիտ» հյուրատունը: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարմարավետ սենյակներ: Հյուրատանը կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Անահիտը, հոգատար և բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ է օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Անահիտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց, կարելի է ծանոթանալ նաև Իջևան քաղաքի տեսարժան վայրերին և հիասքանչ բնությանը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, տրանսֆեր, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տարեկան 1 երեխան անվճար 3-12 տարեկան՝ 3000 դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 6000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները