search

0.0

Հասմիկ Գեսթ Հաուս (Եղեգնաձոր) | AllHotels

Սպանդարյան փ., տ. 28 Եղեգնաձոր Վայոց Ձոր

  • 14
  • photo

      «Հասմիկ» հյուրատունը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, առանձին լոգասենյակներով, կան նաև 3 սենյակներ՝ ընդհանուր լոգասենյակով: Հյուրերի տրամադրության տակ կա խոհանոց, այգի, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ հաճելի երեկո անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության եւ ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Ամեն օր այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է հայկական ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն համեղ են, այլ նաև պատրաստված են մեծ սիրով: Ցանկության դեպքում կազմակերպվում են խորովածի և այլ ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Մոտակայքում կան շատ մշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր:

Հարմարություններ

  • Սեղանի թենիս
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Տրանսֆեր, լվացքատուն, հեծանիվների վարձույթ, հուշանվերների վաճառքի կետ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան 1 երեխան անվճար
Ընտանի կենդանիները թույլատրվում են
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները