search

0.0

էս Էյջ Ռեզորթ

Բաղրամյան 145 Ստեփանավան Լոռի

  • 10
  • photo

      «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարություններով ապահովված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ` նախատեսված 2 և 3 անձանց համար: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի միջնադարյան Լոռի բերդաքաղաքը: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան, ռեստորան, բար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան ռեստորանում կարելի է համտեսել տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից պատրաստված բազմատեսակ ճաշատեսակներ: Բարեհամբույր աշխատակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի եռուզեռից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով մաքուր օդը: «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը մոտ է Լոռու բոլոր պատմամշակութային հուշարձաններին:

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բիզնես կենտրոն, լվացքատուն, կոնֆերանս սրահ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան երեխան` անվճար
6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 7000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները