search

0.0

Չինչին

4րդ փողոց 8րդ տուն Չինչին Տավուշ

  • 4
  • photo

     Չինչին հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինչին գյուղի կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա։ Գյուղը շրջապատված է անտառապատ սարերով, գեղատեսիլ պատմամշակութային վայրերով, սառնորակ աղբյուրներով, բնության բարիքներով լի դաշտերով ու անտառներով։ 
Հանգստյան տունը բացվել է 2021թ. հուլիս ամսին։ Տան մակերեսը կազմում է 40 քառակուսի մետր, նախատեսված է 1-5 անձի գիշերակացի համար։ Ապահովված է 4 մենքենայի համար բացօթյա ավտոկանգառով, հյուրասենյակ-խոհանոցով, մեկ ննջարանով, լոգարան-սանհանգույցով, բաց պատշգամբով, մշտական տաք և սառը ջրով, ինտերնետ կապով, օդի ջերմաստիճանի կարգավորիչով։ Առկա է սառնարան, գազօջախ, մանղալ, թեյնիկ, սրճեփ, սպասք։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգին։ Մոտակայքում գտնվում են մթերային խանութներ և մանկական խաղասենյակ-ընթերցասրահ։ Կարող է տրամադրվել նաև մինչև 10 անձի համար նախատեսված կոնֆերենս սենյակ։ Ակտիվ հանգստի սիրահարները կարող են զբաղվել ձիավարությամբ։

Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 5 օր/120 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ բացի կանխավճարից ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Չեն տրամադրվում
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները