Չինչին հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինչին գյուղի կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա։ Գյուղը շրջապատված է անտառապատ սարերով, գեղատեսիլ պատմամշակութային վայրերով, սառնորակ աղբյուրներով, բնության բարիքներով լի դաշտերով ու անտառներով։
Հանգստյան տունը բացվել է 2021թ. հուլիս ամսին։ Տան մակերեսը կազմում է 40 քառակուսի մետր, նախատեսված է 1-5 անձի գիշերակացի համար։ Ապահովված է 4 մենքենայի համար բացօթյա ավտոկանգառով, հյուրասենյակ-խոհանոցով, մեկ ննջարանով, լոգարան-սանհանգույցով, բաց պատշգամբով, մշտական տաք և սառը ջրով, ինտերնետ կապով, օդի ջերմաստիճանի կարգավորիչով։ Առկա է սառնարան, գազօջախ, մանղալ, թեյնիկ, սրճեփ, սպասք։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգին։ Մոտակայքում գտնվում են մթերային խանութներ և մանկական խաղասենյակ-ընթերցասրահ։ Կարող է տրամադրվել նաև մինչև 10 անձի համար նախատեսված կոնֆերենս սենյակ։ Ակտիվ հանգստի սիրահարները կարող են զբաղվել ձիավարությամբ։
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 5 օր/120 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ բացի կանխավճարից ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Չեն տրամադրվում |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Հանգիստ և ժամանց
- Տաղավար/զրուցարան
Այլ
- Ինտերնետ
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները