search

Թեժ առաջարկներ

Սկսած USD 53.62

Ալպինա Հյուրանոց

   «Ալպինա» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ և քոթեջներ, որոնք հարմարավետ կահավորված են և ունեն արբանյակային հեռուստացույց, մինի բար, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ` լեռնային հիանալի տեսարանով: Հյուրանոցում գործում է բար, լողավազան, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, սպա, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է Wi-Fi-ով:  Գտնվելով քաղաքի անմիջապես կենտրոնում` «Ալպինա» հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային վայրերին: Այցելուները շատ կարճ ժամանակում կարող են հասնել Կեչառիս վանական համալիր, Ճոպանուղի, Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Հեռավորությունը Երևանից` 55 կմ է, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից` 70 կմ: Հյուրանոցը իդեալական վայր է` հանգստանալու, քաղաքի աղմուկից կտրվելու և լեռնային էներգիայով լիցքավորվելու համար: Բարեհամբույր աշխատակիցները յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում և ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը ստեղծում են հիանալի միջավայր` լիարժեք հանգստի համար:

Ավելին
Սկսած USD 30.64

Նուռ Հյուրանոց

       Ծաղկաձոր առողջարանային քաղաքում է գտնվում «Նուռ» հյուրանոցային համալիրը: Գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ այն իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ հյուրանոցների և մարզա-առողջարանային համալիրների շարքում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, աուդիո և վիդեո ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, սառնարան, լոգախցիկ՝ մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցում առկա է սրճարան-ճաշարան, հարմարավետ շոգեբաղնիք, խաղասենյակ, սեղանի թենիս, լողավազան, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարձրակարգ սպասարկման և ակտիվ ժամանցի հնարավորության շնորհիվ, հյուրանոցում իրենց հանգիստը կազմակերպողները կվայելեն լիարժեք հանգիստ: Ամռանը ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են արշավները, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային սպորտը:

Ավելին
Սկսած USD 19.15

Արարատ Հյուրանոց (Արցախ)

      «Արարատ» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի մի գողտրիկ անկյունում: Այն իր հյուրերին առաջարկում է բարձրակարգ պայմաններ  և ծառայություններ՝ մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար: Այստեղ գնի և սպասարկման որակի համադրությունը հնարավորություն է տալիս մատչելի տարբերակով կազմակերպել լիարժեք հանգիստ: Տեղակայված լինելով ղարաբաղյան հայտնի Կարկառ գետի մոտակայքում և անտառապատ տարածքում՝ հյուրանոցը ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ կտրվելու քաղաքի աղմուկից և եռուզեռից և վայելելու հանգիստը արցախյան մաքուր օդի և գետի քչքչոցի ներքո: Հյուրանոցի համարներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով` հանգիստը հարմարավետ անցկացնելու համար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:   

Ավելին
Սկսած USD 34.47

(Պաշտոնական)

Դիլիժանս Հյուրանոց

      «Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:

Ավելին

Հայաստանի տարածաշրջաններ

Սկսած USD 114.90

Երևան

    «Եվրոպա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Այն առաջարկում է լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi: Գործնական հանդիպումները և ժողովները կարելի է կազմակերպել հյուրանոցում գործող բիզնես կենտրոնում: «Եվրոպա» հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը կստեղծեն հիանալի պայմաններ` լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ` գտնվելով տանից հեռու, կզգաք Ձեզ ինչպես տանը: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել 10 րոպեում: 11

Ավելին

Սկսած USD 19.15

Արցախ

      «Արարատ» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի մի գողտրիկ անկյունում: Այն իր հյուրերին առաջարկում է բարձրակարգ պայմաններ  և ծառայություններ՝ մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար: Այստեղ գնի և սպասարկման որակի համադրությունը հնարավորություն է տալիս մատչելի տարբերակով կազմակերպել լիարժեք հանգիստ: Տեղակայված լինելով ղարաբաղյան հայտնի Կարկառ գետի մոտակայքում և անտառապատ տարածքում՝ հյուրանոցը ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ կտրվելու քաղաքի աղմուկից և եռուզեռից և վայելելու հանգիստը արցախյան մաքուր օդի և գետի քչքչոցի ներքո: Հյուրանոցի համարներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով` հանգիստը հարմարավետ անցկացնելու համար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:   

Ավելին

Լավագույն առաջարկներ

Սկսած USD 38.30

Բեսթ Վեսթերն Աղվերան

       «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և յոթ փոխկապակցված մասնաշենքերից: Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 55 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:

Ավելին

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները