search

Թեժ առաջարկներ

Սկսած 27.67 EUR

Նուռ Հյուրանոց

       Ծաղկաձոր առողջարանային քաղաքում է գտնվում «Նուռ» հյուրանոցային համալիրը: Գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ այն իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ հյուրանոցների և մարզա-առողջարանային համալիրների շարքում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, աուդիո և վիդեո ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, սառնարան, լոգախցիկ՝ մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցում առկա է սրճարան-ճաշարան, հարմարավետ շոգեբաղնիք, խաղասենյակ, սեղանի թենիս, լողավազան, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարձրակարգ սպասարկման և ակտիվ ժամանցի հնարավորության շնորհիվ, հյուրանոցում իրենց հանգիստը կազմակերպողները կվայելեն լիարժեք հանգիստ: Ամռանը ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են արշավները, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային սպորտը:

Ավելին
Սկսած 51.87 EUR

(Պաշտոնական)

Սոճուտ

    «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում` Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ: Այս հարմարավետ հանգստյան տունն առաջարկում է ինքնատիպ կահավորանքով և բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի, բիլիարդի, շոգեբաղնիքի ծառայություններ: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմն անում է ամեն բան, որ հյուրերը վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ: Հանգստյան տան անմիջապես հարևանությամբ գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Դենդրոպարկը հայտնի է իր առողջարար հատկություններով և յուրահատուկ ծառատեսակներով: Հատկապես ապրիլ-մայիս ամիսներին` սոճիների փոշոտման ժամանակահատվածում, այստեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջության բարելավման համար: Ձմռանը կլիման մեղմ է, իսկ ամռանը` զով:

Ավելին
Սկսած 27.67 EUR

(Պաշտոնական)

Դիլիժանս Հյուրանոց

      «Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:

Ավելին
Սկսած

Տարածաշրջաններ

Սկսած 0.00 EUR

Երևան

      «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում: Այն ամբողջությամբ կահավորված և ձևավորված է հայկական ազգագրական ոճով և հին հայկական չքնաղ գորգերով ու կարպետներով:  Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 13 համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով, սառնարանով, օդափոխման համակարգով և անվճար Wi-Fi ինտերնետով: Սենյակների կահավորանքը համահունչ է հյուրանոցի ինտերիերում օգտագործված  ավանդական կահավորանքի հետ: Գործնական հանդիպուների համար հյուրանոցում առկա է կոնֆերանս դահլիճ` համալրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական հարմարություններով: Հյուրանոցն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները: Բակում կա գեղեցիկ այգի և հայկական, ավանդական թոնիր, որտեղ բացառիկ հնարավորություն է ստեղծվում ինչպես ականատես լինել, այնպես էլ սեփական մասնակցությունն ունենալ լավաշի թխման հետաքրքիր արարողությանը:

Ավելին

Սկսած 13.83 EUR

Արցախ

      «Մենուա» հյուրանոցային համալիրը գտնվում է Ստեփանակերտում: Կառուցվել է 2015 թ-ին` ժամանակակից ճարտարապետական լուծումներով և հարմարավետ ինտերիերով: Այստեղ կարելի է տեսնել խոհեմ շքեղության և պարզության ներդաշնակ համադրություն, որը հանդիսանում է հյուրերի հարմարավետ և ինքնատիպ հանգստի գրավականը: Հյուրերին առաջարկվում են հարմարավետ կահավորված և լուսավոր սենյակներ: Հյուրանոցն ունի 11 համարներ` 3 մեկտեղանոց, 6 երկտեղանոց, 1  երեքտեղանոց և 1 չորստեղանոց: Բոլոր համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները` լիարժեք հանգստի համար` լոգարան, սանհանգույց, խոհանոց: Շենքն ապահովված է անվճար Wi-Fi կապով, գործում է բիլիարդի սրահ և սրճարան: Մոտակայքում են գտնվում Հաղթանակի հրապարակը և քաղաքային ավտոկայանը: 

Ավելին

Լավագույն առաջարկներ

Սկսած 32.85 EUR

Բեսթ Վեսթերն Աղվերան

       «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և յոթ փոխկապակցված մասնաշենքերից: Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 55 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:

Ավելին
Սկսած 22.48 EUR

Լոռի Ռեզորթ

   «Լոռի» ռեզորթը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ սոճիների անտառի հարևանությամբ: Հանգստյան տունն ունի երկհարկանի 5 մասնաշենք: Առաջարկվող բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Հանգստյան տանը գործում է փակ լողավազան, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, խորհրդակցությունների սրահ՝ նախատեսված մինչև 60 անձանց համար: Բակում կա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, տաղավարներ, վոլեյբոլի դաշտ և ավտոկայանատեղի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, Հաղպատ, Սանահին: Մաքուր օդը, կանաչապատ շրջակայքը, սոճիների անտառը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և հանգստանալ բնության գրկում: Բարձրակարգ սպասարկման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հանգստյան տանը ստեղծվում է հաճելի մթնոլորտ: Երևանից հեռավորությունը 130 կմ է:

Ավելին
Սկսած 31.99 EUR

Թեժ Լեռ

   «Թեժ լեռ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Փարթամ անտառներով շրջապատված հանգստյան տունն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնք ունեն սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ճաշարանի ընդարձակ երկու սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Երեխաների համար այգում տեղադրված են ճոճարաններ, սղարաններ, տնակներ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր: Հանգստյան տունն առաջարկում է մատչելի գներով վայելել լիարժեք հանգիստ բնության գրկում, սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով և հիանալ Լոռվա գեղեցիկ բնապատկերներով:

Ավելին

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները