search

Թեժ առաջարկներ

Սկսած 35,000 AMD

Ռոսիա Հյուրանոց

      Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և «նախագահական լյուքս» բնակարաններ, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, մարզասրահ, շոգեբաղնիք, ինտերնետ հասանելիություն և ավտոկայանատեղի: Առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով: Հյուրանոցի 2 ապակեպատ վերելակներից բացվում է տեսարան դեպի «Նոր Ռոսիա» լաունջ բարը: Բոլոր հարկերում կան աուդիո ձայնարկիչներ, որոնք ապահովում են հաճելի երաժշտություն: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել` վայելելով Ծաղկաձորի լեռնային թարմեցնող օդը: Հյուրանոցն առաջարկում է ավտոբուս` 30 հոգու համար նախատեսված, որն իրականացնում է շրջայց քաղաքում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ դեպի ճոպանուղի: Ձմռանը հասանելի է սպորտային պարագաների վարձակալություն: Հյուրանոցում առկա են նաև առևտրի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

Ավելին
Սկսած 23,200 AMD

Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ

     «Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով  գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:

Ավելին
Սկսած 24,500 AMD

Թեժ Լեռ

   «Թեժ լեռ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Փարթամ անտառներով շրջապատված հանգստյան տունն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնք ունեն սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ճաշարանի ընդարձակ երկու սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Երեխաների համար այգում տեղադրված են ճոճարաններ, սղարաններ, տնակներ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր: Հանգստյան տունն առաջարկում է մատչելի գներով վայելել լիարժեք հանգիստ բնության գրկում, սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով և հիանալ Լոռվա գեղեցիկ բնապատկերներով:

Ավելին
Սկսած 35,000 AMD

Հաղարծին Հյուրանոց

       «Հաղարծին» հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Այստեղ կան հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 համարներ՝ երկու, երեք, չորս անձի համար և տասը քոթեջ` չորս և վեց անձի համար նախատեսված: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը վայելել` օգտվելով ժամանցի համար նախատեսված վայրերից՝ թենիս, լողավազան, մարզասրահ, շախմատի և նարդու սրահ, բիլիարդի սրահ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Գործնական հանդիպումները կարելի է կազմակերպել համաժողովների սրահում: Հյուրանոցն առաջարկում է հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:

Ավելին
Սկսած 20,000 AMD

Ալեքսանդրապոլ Հյուրանոց

     «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը տեղակայված է Գյումրի քաղաքում: Այս գերշքեղ և ժամանակակից հյուրանոցն առաջարկում է մեծ և հարմարավետ համարներ, որոնք կահավորված են նորաձև և նրբաճաշակ կահույքով, ունեն լոգարան, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ:  Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատասակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը և մատուցվող որակյալ ծառայությունները կբավարարեն անգամ ամենախստապահանջ այցելուի պահանջները: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և հաճելի հիշողություններով լի:

Ավելին

Տարածաշրջաններ

Սկսած 0 AMD

Երևան

      «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում: Այն ամբողջությամբ կահավորված և ձևավորված է հայկական ազգագրական ոճով և հին հայկական չքնաղ գորգերով ու կարպետներով:  Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 13 համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով, սառնարանով, օդափոխման համակարգով և անվճար Wi-Fi ինտերնետով: Սենյակների կահավորանքը համահունչ է հյուրանոցի ինտերիերում օգտագործված  ավանդական կահավորանքի հետ: Գործնական հանդիպուների համար հյուրանոցում առկա է կոնֆերանս դահլիճ` համալրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական հարմարություններով: Հյուրանոցն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները: Բակում կա գեղեցիկ այգի և հայկական, ավանդական թոնիր, որտեղ բացառիկ հնարավորություն է ստեղծվում ինչպես ականատես լինել, այնպես էլ սեփական մասնակցությունն ունենալ լավաշի թխման հետաքրքիր արարողությանը:

Ավելին

Սկսած 8,000 AMD

Արցախ

      «Մենուա» հյուրանոցային համալիրը գտնվում է Ստեփանակերտում: Կառուցվել է 2015 թ-ին` ժամանակակից ճարտարապետական լուծումներով և հարմարավետ ինտերիերով: Այստեղ կարելի է տեսնել խոհեմ շքեղության և պարզության ներդաշնակ համադրություն, որը հանդիսանում է հյուրերի հարմարավետ և ինքնատիպ հանգստի գրավականը: Հյուրերին առաջարկվում են հարմարավետ կահավորված և լուսավոր սենյակներ: Հյուրանոցն ունի 11 համարներ` 3 մեկտեղանոց, 6 երկտեղանոց, 1  երեքտեղանոց և 1 չորստեղանոց: Բոլոր համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները` լիարժեք հանգստի համար` լոգարան, սանհանգույց, խոհանոց: Շենքն ապահովված է անվճար Wi-Fi կապով, գործում է բիլիարդի սրահ և սրճարան: Մոտակայքում են գտնվում Հաղթանակի հրապարակը և քաղաքային ավտոկայանը: 

Ավելին

Լավագույն առաջարկներ

Սկսած

Դիլիջան Ռեզորթ & ՍՊԱ

   Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու համալիրի առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձրորակ ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերանս դահլիճ, բիլիարդի սրահ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Նախկինում շենքը գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: Վերանորոգումից հետո այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր հյուրերի պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը կամ բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր  և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրանոցը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Ավելին
Սկսած

Կրիստալ Ռեզորթ Աղվերան

    «Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է լեռնային հանգստավայր Աղվերանում` Երևանից 45 կմ հեռավորության վրա: Այստեղ համատեղվում է եվրոպական ոճը և հայկական հյուընկալությունը` ապահովելով հրաշալի հանգիստ: Առաջարկվող հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցում կա մարզասրահ, լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, կոնֆերանս դահլիճ, բար, Wi-Fi և ավտոկայանատեղի: Հարմարավետ և շքեղ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրանոցը շրջապատված է գեղատեսիլ անտառներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ծառայությունների բազմազանության և բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը` հեռանալով միայն  լավ հիշողություններով  և տպավորություններով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից գտնվում է 38 կմ, իսկ երկաթուղային կայարանից` 45 կմ հեռավորության վրա:

Ավելին
Սկսած

Քեֆիլյան Հյուրանոց

    «Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Հաղպատ գյուղում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ, որոնք ապաահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է Դեբեդ գետի կիրճի հիանալի տեսարանը: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi,  ավտոկայանատեղի, հուշանվերների վաճառքի կետ: Առաջարկվում են նաև  էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ` ձիով արշավներ, մասնակցություն օղու թորման և լավաշի թխման գործընթացներին: Հյուրանոցի աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ:

Ավելին

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները