search

Ֆիլտրել

Ամբերդ Հյուրանոց

0.0 10

38,000 AMD 38,000 AMD

Արագածոտնի մարզ Անտառուտ գյուղ

  • pool
  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • wifi

      «Ամբերդ» հյուրանոցը գտնվում է Արագած լեռան ստորոտին՝ Բյուրականում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝  ապահովված բոլոր հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցում գործում է ռեստորան, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր աշխատակազմի և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներով: Հյուրընկալվելով «Ամբերդ» հյուրանոցում՝ Դուք հնարավորություն կունենաք այցելելու մի շարք պատմական վայրեր: Մոտակայքում է գտնվում Ամբերդ ամրոցը, Քարի լիճը, Արշակունիների դամբարանը, Տեղերի վանքը, Սուրբ Հովհաննես եկեղեցին և այլ պատմամշակութային և տեսարժան վայրեր: Ցանկության դեպքում հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:

Անգար

0.0 10

Լոռի Վանաձոր Ալավերդի տանող ճանապարհի 2-րդ կիլոմետր

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Ամենագեղեցիկ լուսաբացներն ու ամենագունեղ մայրամուտները Domes town by Angar-ում են։ Տարվա բոլոր եղանակներին դուք կարող եք վայելել գիշերակացը Լոռվա սարերում` Փամբակ գետի ափին։ ԱՆԳԱՐԻ գլեմփինգի նոր կոնցեպտը ձեր կատարյալ հանգստի լավագույն վայրն է։ Գմբեթաձև ու նորաոճ 5 վրանները գտնվում են ԱՆԳԱՐԻ հարևանությամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Փամբակ գետն ու Լոռվա չքնաղ լեռները։ Բոլոր դոմսերում առկա են սանհանգույց, հիգիենայի պարագաներ, թեյնիկ, վարսահարդարիչ, թեյ, սուրճ, ջուր։ Դոմսերը ջեռուցվում են` ապահովելով հանգստի տաքուկ ու հարմարավետ միջավայր։ Գիշերակացը ներառում է էկո բնամթերքից պատրաստված նախաճաշ։ 

Անգինե ռեզորթ

0.0 10

Լոռի գյուղ Արջուտ 19 փողոց, 18 նրբանցք, 5 տուն

  • pool
  • children_playroom
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Ներդաշնակ, հարմարավետ, հոգեթով և հետաքրքիր հանգիստ Լոռվա սեգ սարերում։ Ուզու՞մ եք ձեր փոքրիկ առիթները անցկացնել յուրահատուկ և անմոռանալի վայրում, ունենալ հաճելի զբոսանք սոճիների անտառի գրկում, հիանալ Լոռվա չքնաղ բնությամբ, և պարզապես ունենալ հրաշալի օր, ապա Անգինե Ռեզորթ Հոթելի փակ տաղավարը հենց ձեզ համար է։ Կան հարմարավետ և լուսավոր սենյակներ` նախատեսված 2-3 հոգու համար։ Այն ապահովված է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներով, մշտական տաք ու սառը ջրով և թեյի ու սուրճի հյուրասիրությամբ։ Այն ապահովված է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներով, մշտական տաք ու սառը ջրով, և մեր բոլոր սենյակների անբաժանելի մասը դարձած թեյի և սուրճի հյուրասիրությամբ։

Անի Հյուրանոց (Ջերմուկ)

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ. 26

  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

      «Անի» հյուրանոց-ռեստորանը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում: Հյուրանոցի հիմնական մասնաշենքում առաջարկվում են 11 հարմարավետ համարներ` 6 մեկսենյականոց, 4 լյուքս կարգի երկսենյականոց և 1 ապարտամենտ տիպի համար: Առաջին հարկում գտնվում է ընդունարանը և ռեստորանը: Երկրորդ մասնաշենքն առաջարկում է 6 ստանդարտ համարներ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը: Բոլոր համարներում առկա է սառնարան, LCD հեռուստացույց, լոգարան` բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին:  

Անի Պլազա

(Պաշտոնական)

9.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սայաթ-Նովայի պող. 19

  • inpool
  • gym
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • smoking
  • wifi
  • facilities

     «Անի Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարամարավետ կահավորված համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հյուրերին: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ համարվող բիբլիական Արարատ լեռը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Հյուրանոցում գործում է ռեստորանի, բարի, լողավազանի, շոգեբաղնիքի, մարզասրահի, գեղեցկության սրահի ծառայություններ: Պրոֆեսիոնալ անձնակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում: Հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել  Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Հանրապետության հրապարակ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլ վայրեր: Հյուրանոցի հարևանությամբ գործում են քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել:

Անի Ռեզորթ

0.0 10

Կոտայքի մարզ Հանքավան Արտավազ գյուղ 1-ին փողոց

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հանքավանի գեղատեսիլ անտառների գրկում:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված բարձրակարգ համարներ և քոթեջներ:  Բոլոր համարների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Լեռնային մաքուր օդը, շրջակա կանաչապատ սարերը, սոճիների պուրակը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցի մոտ հոսում է տաք հանքային ջուր, որը օգտագործվում է խմելու և բուժական լոգանքների համար: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և բազմաթիվ այլ հիվանդություններ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Երևանից հեռավորությունը 55 կմ է:

Անուշ Հյուրանոց

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Վարդանյան փող., 2 շենք

  • billiard
  • tennis
  • pets
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

  «Անուշ» հյուրանոցը տեղակայված է առողջարանային քաղաք Ջերմուկում՝ «Արմենիա» և «Օլիմպիա» առողջարանների հարևանությամբ: Հյուրանոցը հյուրերին տրամադրում է հարմարավետ համարներ՝ լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Բոլոր համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ջերմուկ քաղաքը: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը դարձնել հետաքրքիր և հաճելի՝  օգտվելով առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի տեսարժան վայրեր: Ջերմուկ քաղաքը հարուստ է քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով, տաք հանքային ջրերով: Ստորգետնյա գեյզերների ջուրն օգտագործվում է խմելու և վաննաներ ընդունելու համար: Այն օգտակար է մի շարք հիվանդությունների՝ երիկամային, ստամոքս-աղիքային, նյարդային խանգարումների բուժման համար:

Աուրելիա հյուրանոց

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Անդրանիկի փող․ 1

  • parking
  • smoking
  • wifi

     Աուրելիա հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Դիլիջան քաղաքում։ Հյուրանոցի հեռավորությունը կենտրոնական մասից մոտ 1,5 կմ, որի շնորհիվ կլինեք քաղաքի աղմուկից հեռու միաժամանակ լինելով շատ մոտ կենտրոնին։ Մեր հյուրանոցն առաջարկում է նորաոճ և հարմարավետ համարներ վայելելու Ձեր հանգիստը ջերմ և հաճելի մթնոլորտում ընտանիքի և ընկերների հետ։ Հյուրանոցն ունի ռեստորան, բար, բացօդյա սրճարան (սեզոնային), վերանդա իր բակով, 24 ժամյա գրաֆիկով աշխատող ընդունարան, անվճար ավտոկայանատեղի և WiFi հյուրանոցի ողջ տարածքում: Մեր հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները՝ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար։ Մեզ մոտ կարող եք նշել նաև կորպորատիվ և ցանկացած այլ միջոցառումներ, ինչպես նաև հարմար է թիմային, աշխատանքային հավաքների և ժողովների համար։                   

Ապագա Ռեզորթ

0.0 10

Տավուշի մարզ Ենոքավան Առաջին փողոց 38

  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

       «Ապագա Ռեզորթը» գտնվում է Ենոքավան գյուղում: Քոթեջները ապահովված են լոգասենյակով, մինի բարով, սառնարանով և երկու առանձին կամ մեկ երկտեղանոց մահճակալով: Որոշ քոթեջներում առկա է նաև խոհանոց: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում հյուրերը կարող են այցելել տեղի ձիարշավարան: Գործում է նաև հեծանիվների վարձույթ: Հյուրանոցը իդեալական վայր է հատկապես էքստրեմալ զբոսաշրջությունը նախընտրողների համար: Այն գտնվում է Լաստիվերի մոտ, ինչն էլ հնարավորություն է տալիս հյուրերին այցելել հին քարանձավները:  

Ապրիկոտ Գրանդ հոթել Գյումրի

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի 218 Աբովյան փող.

  • ac
  • wifi

     Գրանդ հյուրանոցը գտնվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիի սրտում։ Վերջերս բացելով իր դռները՝ այն իր յուրահատուկ դիզայնի շնորհիվ արդեն դարձել է Գյումրու սիրելի հյուրանոցն ու այցեքարտերից մեկը։ Մենք պահպանել ենք շենքի վինտաժ ոճը և օրիգինալ ֆասադը՝ պարզապես համեմելով այն շքեղությամբ և նրբագեղությամբ, որոնք տպավորում են մեր հյուրերին և մեկընդմիշտ խորանում նրանց մտքերում: Հարմարավետության մասին խոսք չկա, քանի որ Apricot-ը հոմանիշ է հարմարավետության և նրբագեղության:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները