+374 55 87 87 87 Պրոֆիլ

Պայմաններ և Կանոններ

Պայմաններ և Կանոններ Նշված պայմանները և կանոնները, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել, վերաբերում են բոլոր ծառայություններին, որոնք ներկայացված են առցանց www.allhotels.am կայքում(այսուհետ՝ «Կայք»): Անձը, իրականացնելով ամրագրում Կայքում(այսուհետ՝ «Օգտատեր»), համաձայնում է ներքոնշյալ պայմաններին և կանոններին: Տվյալ էջերը, դրանց տեղեկատվական ապահովվածությունը և կառուցվածքը, ինչպես նաև հյուրանոցային համարների առցանց ամրագրման ծառայությունները պատկանում, տնօրինվում և կառավարվում են «ՕԼ ՀՈԹԵԼՍ» ՍՊԸ-ի կողմից («ՕԼ ՀՈԹԵԼՍ», «մենք», «մեր» կամ «մեզ») և ներկայացվում են Ձեր անձնական առևտրային օգտագործմանը միայն համաձայն Կայքի ներքոնշյալ պայմաններին և կանոններին:

1. Հիմնական դրույթներ

1.1 Կայքում մենք ներկայացնում ենք առցանց-բազա, որի միջոցով հյուրանոցները (այդ թվում՝ հյուրանոցային տնտեսության բոլոր օբյեկտները) Հայաստանի և Արցախի հանրապետություններում կարող են առաջարկել համարներ ամրագրման նպատակով, իսկ Կայքի օգտատերերը՝ ամրագրել տվյալ համարները: Allhotels.am առացանց համակարգով ամրագրում կատարելիս Դուք ուղիղ (իրավաբանական ուժ ունեցող) գործարքային հարաբերություններ եք հաստատում հյուրանոցի հետ: Ձեր կողմից իրականացված ամրագրման պահից մենք գործում ենք բացառապես որպես միջնորդ Ձեր և հյուրանոցի միջև՝ փոխանցելով Ձեր պատվերի մանրամասները հյուրանոցին և ուղարկելով Ձեզ էլոկտրոնային հաստատում հյուրանոցի անունից:

2. Ծառայությունների նկարագրություն

2.1 Օգտատերը համաձայնվում է Կայքի պայմաններին և կանոններին, կատարելով նշում «Ես համաձայն եմ կայքի պայմաններին» վանդակում, Կայքում ամրագրման ձևակերպման(այսուհետ՝ Ամրագրում) վերջին փուլում: Օգտատերը հաստատում է իր իրավունքները՝ գործունակությունը և ֆինանսական ապահովվածությունը, ինչպես նաև կրում է պատասխանատվություն իր կողմից իրականացված ամրագրումից բխող պարտականությունների համար: Օգտատերը հաստատում է իր անձնական, այդ թվում՝ երրորդ անձանց տվյալների հավաստիությունը և լիիրավ պատասխանատվություն է կրում դրանց ամբողջականության, ճշգրտության և հավաստիության համար: Օգտատերը պատասխանատվություն է կրում բոլոր հնարավոր առևտրային ռիսկերի (նոր ամրագրման ձևակերպում, գների փոփոխություն, գումարի ոչ ամբողջական կամ մասնակի վերադարձ) առաջացման համար՝ կապված իր կողմից սխալ գործողությունների և/կամ անձնական տվյալների ոչ ճշգրտության հետ:

2.2 Մեր կողմից առաջարկվող ծառայությունները հիմնված են հյուրանոցային տնտեսության օբյեկտների տրամադրած տեղեկատվության վրա: Հյուրանոցային տնտեսության օբյեկտները լիիրավ պատասխանատվություն են կրում համարների առկայության և այլ տվյալների համար, որոնք ներկայացվում են իրենց էջում: Չնայած նրան, որ մենք փորձում ենք ապահովել առաջարկվող ծառայությունների բարձր որակը, այնուամենայնիվ, մենք չենք կարող երաշխավորել տեղեկատվության ճշգրտությունը և հավաստիությունը, ինչպես նաև պատասխանատվություն չենք կրում ցանկացած սխալի, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության համար: Յուրաքանչյուր հյուրանոցային տնտեսության օբյեկտ պատասխանատվություն է կրում կայքի իր էջում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և հավաստիության համար(ներառյալ գները և համարների առկայությունը):

2.3 Օգտատերը համաձայվում է օգտագործել Կայքը իր կամ երրորդ անձանց ամրագրման իրականացման համար. երրորդ անձիք պետք է տեղեկացված լինեն Կայքի պայմաններին և կանոններին: Մեր առցանց հարթակը չպետք է դիտարկվի որպես որակի վարկանիշ կամ երաշխիք ծառայությունների մակարդակի կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգի տեսանկյունից:

3. Ամրագրում և չեղարկում

3.1 Ամրագրման ձևակերպման համար օգտատերը Կայքում պետք է լրացնի առցնաց ամրագրման հայտը: Օգտատերը հաստատում է իր անձնական կամ երրորդ անձանց անձնական տվյալների ճշգրտությունը և պատասխանատվություն է կրում տվյալների հավաստիության համար:

3.2 Օգտատերը ծանոթանում է ամրագրման պայմաններին և կանոններին ամրագրման իրականացման ընթացքում: Այն դեպքում, երբ օգտատիրոջը անհասկանալի են ամրագրման իրականացման որոշակի պայմաններ, այդ թվում՝ չեղարկում, փոփոխությունների իրականացում, գումարի ետ վերադարձ և այլն, օգտատերը կարող է կապնվել մեզ հետ Կայքում նշված հեռախոսահամարով կամ հետևելով հետևյալ հղմանը՝ http://allhotels.am/ru/contacts.html.

3.3 Ամրագրման ձևակերպումից հետո օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաստատում՝ նշելով ամրագրման կարգավիճակը: Նման նամակի բացակայության դեպքում ամրագրումը չի համարվում հաստատված:

3.4 Իրականացնելով հյուրանոցի համարի ամրագրում՝ օգտատերը ընդունում և համաձայվում է կայքի կամ հյուրանոցի չեղարկման, չժամանելու կամ այլ լրացուցիչ պայմանների հետ: Ամրագրման չեղարկման ընդհանուր պայմանները ներկայացվում են մեր կայքում, ինչպես նաև ուղարկվում են Ձեր էլեկտրոնային հասցեին ամրագրման ժամանակ: Խնդրում ենք, ուշադրություն դարձնել, որ հատուկ առաջարկները կամ որոշակի ֆիքսված գները ենթակա չեն չեղարկման կամ փոփոխման: Խորհուրդ է տրվում ուշադիր ծանոթանալ Կայքի պայմաններին մինչ ամրագրման վերջնական իրականացումը:

3.5 Եթե դուք ցանկանում եք տեսնել կամ չեղարկել Ձեր պատվերը, դիմեք ամրագրման էլեկտրոնային հաստատմանը և հետևեք հրահանգներին: Խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեզանից կարող է պահվել գումար չեղարկման կամ հյուրանոց չայցելելու դեպքում՝ հյուրանոցի կամ կայքի քաղաքականությանը համապատասխան:

3.6 Պատվերը համարվում է չեղարկված օգտատիրոջ՝ կայքում գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին չեղարկման վերաբերյալ նամակ ուղարկվելուց հետո:

3.7 Ամրագրման բոլոր պայմանները, այդ թվում՝ ցանկացած փոփոխության իրականացումը, չեղարկումը, հյուրանոց չներկայանալը, ինչպես նաև ծառայությունների իրականացման այլ պայմանները կարգավորվում են կայքի և/կամ հյուրանոցի պայմաններով և կանոններով:

3.8 Եթե հյուրանոց ժամանման օրը դուք ուշանում եք կամ հաջորդ օրն եք ժամանելու, տեղեկացրեք մեզ այդ մասին: Անհրաժեշտության դեպքում մենք կկապնվենք հյուրանոցի հետ Ձեր փոխարեն: Allhotels.am-ը պատասխանատվություն չի կրում Ձեր ուշ ժամանման, ինչպես նաև չեղարկման կամ տուգանքի համար:

3.9 Եթե դուք վճարել եք ամրագրման ամբողջ գումարը, ապա ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Կայքի՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների էջում տեղակայված կարևոր տեղեկատվությանը՝ «Չեղարկում» բաժնում: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: 7 օր/168 ժամ/ հաշվարկվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտ ժամանման պահից (check-in time):

3.10 Որոշ տարիֆներ և հատուկ առաջարկներ ենթակա չեն հետ վերադարձի (երբ հյուրանոցն առաջարկում է հատուկ գներ և պայմաններ որոշակի ժամանակահատվածի համար): Եթե սենյակի ամրագրման ժամանակ դրված է նշում «Անվերադարձելի», ապա, ամրագրելով տվյալ համարը, դուք վճարում եք ամրագրման ամբողջ գումարը ողջ ժամանակահատվածի համար, որը ենթակա չէ ետ վերադարձի:

3.11 Չեղարկման դեպքում գումարը կնստի Ձեր բանկային հաշվի համարին 21 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սակագներ և ամրագրման վճարում

4.1 Ամրագրման արժեքը նշվում է Կայքում՝ ընտրված հյուրանոցային ծառայությունների համար: Սենյակների արժեքները allhotels.am-ում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտում կացության ողջ ժամանակահատվածի համար և ներառում են ԱԱՀ և այլ հարկեր, եթե այլ բան նշված չէ Կայքում: Օգտատերը իր համաձայնությունն է հայտնում, որ տարբեր երկրների օրենսդրությամբ կարող են գանձվել այլ հարկեր կամ տուրքեր:

4.2 Որոշ սակագներ կամ հատուկ առաջարկներ ենթակա չեն չեղարկման, ետ վերադարձի կամ փոփոխման: Ամրագրում իրականացնելով՝ օգտատերը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն այդ պայմաններին:

4.3 Վճարումն իրականացվում է ՀՀ դրամով: Արժույթի փոխարկիչը միայն տեղեկատվական բնույթ է կրում և չպետք է դիտարկվի որպես ճշգրիտ և ակտուալ՝ իրական գները կարող են տարբերվել:

4.4 Ամրագրման երաշխավորումը հանդիսանում է բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը: «ԱԼ ՀՈԹԵԼՍ»-ը բանկային քարտի վերաբերյալ տեղեկատվությունը հյուրանոցային տնտեսության օբյեկտին փոխանցում է անուղղակիորեն: Բանկային քարտի տվյալները պաշտպանված են 3D-SECURE տեխնոլոգիայով:

4.5 Տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի ամրագրման պայմաններին համապատասխան՝ Կայքի համար ամրագրման երաշխավորում է հանդիսանում ամրագրման ողջ գումարը, որի դեպքումօգտատերը համաձայնվում է, որ ամրագրման ամբողջ գումարը՝ ներառյալ հարկերը, Կայքի կողմից կարող է դուրս գրվել օգտատիրոջ բանկային քարտից: Բանկային քարտի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով՝ օգտատերը հաստատում է, որ նա ծանոթացել է տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի և Կայքի ամրագրման պայմաններին:

4.6 Օգտատերը, վճարելով ամրագրման դիմաց բանկային քարտից, համաձայնվում է իր բանկային քարտի հաշվից գումարի դուրսգրման հետ՝ ՀՀ դրամով: Օգտատիրոջ քարտի էմիտենտ բանկը վերափոխում է տվյալ գումարը արժույթին՝ իր ներքին փոխարժեքային կուրսի հիման վրա, ըստ այդմ՝ քարտում արժույթը կարող է տարբերվել Կայքում նշված գումարի չափից:

5. Անվճար ծառայություններ

5.1 Մենք մատուցում ենք մեր ծառայությունները լիովին անվճար: Ի տարբերություն բազմաթիվ այլ կազմակերպություններից, մենք չենք գանձումլրացուցիչ գումար մեր աշխատանքի դիմաց և չենք ավելացնում որևէ գումար սենյակի արժեքին:

6. Սահմանափակ պատասխանատվություն

6.1 Համաձայն սահմանափակումների՝ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների շրջանակներում, մենք պատասխանատվություն ենք կրում միայն այն անմիջական վնասների համար, որոնք առաջացելեն մեր կողմից մեր ծառայությունների չիրականացման կամ ոչ պատշաճ կերպով իրականացման պատճառով՝ Ձեր ամրագրման ամբողջական գումարի չափով:

6.2 Մենք պատասխանատվություն չենք կրում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից օգտատիրոջը հասցված ցանկացած վնասի համար: Մենք պատասխանատվություն չենք կրում օգտատիրոջ կողմից կապի ոչ ապահով ուղիների օգտագործման համար, որոնք հանգեցրել են ֆինանսական կամ այլ կորուստների:

6.3 Մենք պատասխանատվություն չենք հյուրանոցային տնտեսության օբյեկտների ծառայությունների նկարագրության կամ ներկայացված արժեքների անճշտության համար:

6.4 Մենք պատասխանատվություն չենք կրում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կամ մատակարարների կողմից խախտումների կամ ամրագրման անուշադրությամբ պայմանավորված սխալների առաջացման համար:

7. Ռեյտինգ և Այցելուների գնահատական

7.1 Լրացված գնահատականը կարող է տեղադրված լինել մեր կայքում՝ համապատասխան հյուրանոցային տնտեսության օբյեկտի էջում, միակ նպատակով՝ տեղեկացնել հյուրերին հյուրանոցային ծառայությունների մակարդակի և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակի մասին կամ օգտագործվել մեր Կայքի կողմից մարքեթինգային կամ այլ նպատակով: Մենք իրավասու ենք փոփոխել կամ չեղարկել Ձեր գնահատականները մեր ցանկությամբ:

8. Գաղտնիություն Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթացեք Կայքի «Գաղտնիություն» բաժնին:

9. Այլ

9.1 Օգտատերը իր վրա է վերցնում անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և հավաքագրման ամբողջ պատասխանատվությունը: Մենք պատասխանատվություն չենք կրում տեղեկատվության բացակայության կամ օգտատիրոջ կողմից սահմանված պահանջների չկատարման դեպքում:

9.2 Եթե այլ բան նշված չէ, ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ Կայքի տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև ինտելեկտուալ սեփականաության իրավունքը՝ ներառյալ հեղինակային իրավունքը, պատկանում են «Ալլ Հոթելս» ՍՊԸ-ին:

9.3 «Allhotels.am» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող բոլոր ծառայությունները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը: Կազմակերպության հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 4, ՀՎՀՀ 06952538:

9.4 Վերոնշյալ կանոններն ու պայմանները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան: