About Us
www.AllHotels.am նախագիծը հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգ է, որը տրամադրում է լայն հնարավորություններ թե՛ իր գործընկերներին, թե՛ հաճախորդներին: Կայքը հիմնադրվել է օժանդակելու հաճախորդներին՝ անկախ ազգությունից և գտնվելու վայրից, հեշտությամբ ամրագրել հյուրանոցներ Հայաստանի և Արցախի հանրապետություններում: Համակարգը առցանց ամրագրման բազմատեսականացված հարթակ է, որում ներկայացված են բոլոր հյուրանոցները, հյուրատները (B&B), հոսթելները ՀՀ-ում և Արցախում:
Կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դիտելու հյուրանոցային համարները եռաչափ պատկերով (3D/360˚), ընտրություն կատարել հյուրանոցների լայն տեսականուց՝ օգտվելով ավելի քան 30 հյուրանոցային հարմարությունների զտման հնարավորությունից, և տնտեսել ժամանակը՝ առցանց (Visa, Master, ARCA) արագ և մատչելի գործարքներ կատարելով:
Կայքի՝ եռալեզու տարբերակի առկայությունը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև տարատեսակ արժույթների ներկայացվածությունը հնարավորություն են տալիս գործարքներն իրականացնել առավել արագ և հեշտությամբ՝ բավարարելով նույնիսկ ամենից խստապահանջ հաճախորդների պահանջմունքները: