search

0.0

Նարե Հյուրանոց

Գարեգին Հովսեփյանի փող․ Նորք-Մարաշ վարչական շրջան Երևան

  • 12
  • photo

   Հայաստանի լավագույն հյուրանոցներից է համարվում «Նարե» հյուրանոցը, որը գտնվում է Երևան քաղաքի ամենահանգիստ տարածքներից մեկում` Նորքում: Հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է 30 սենյակներ, որտեղ ճաշակով ընտրված դեկորի յուրաքանչյուր տարր ստեղծում է չկրկնվող հարմարավետություն, իսկ պրոֆեսիոնալ և բարեհամբույր սպասարկումը ապահովում է հաճելի հանգիստ: Հյուրանոցում առկա է մեծ բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ, կոնֆերանս դահլիճ՝ հագեցած նորագույն տեխնիկայով: Կառույցի տանիքում գտնվող սրճարանից բացվում է անզուգական տեսարան դեպի Արարատը և քաղաքի համայնապատկերը` ստեղծելով լիարժեք հանգստի միջավայր: Հարմարավետ ռեստորանում և բարում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցի  լավագույն ճաշատեսակները: «Նարե» հյուրանոցը լիովին համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին: Այստեղ նաև առկա է տարբեր միջոցառումների կազմակերպման համար նախատեսված դահլիճ և հյուրանոցի այցելուների համար անվճար ավտոկայանատեղի: Հլուրանոցից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կարելի է հասնել 20 րոպեում, իսկ քաղաքի կենտրոն` 10 րոպեում:              

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Բիլիարդ
  • Շոգեբաղնիք
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14։00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, բար, բիլիարդ, շոգեբաղնիք
Մեկնում 12։00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 4 տարեկան 1 երեխան անվճար
4-8 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ,
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 8000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները