search

0.0

Ավան Պլազա Հյուրանոց (Երևան)

Գայի պողոտա 1/8 Նոր Նորք Երևան

  • 29
  • photo

     «Ավան Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Հանրապետության հրապարակից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Տարածքում կա Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Նրանք հոգ են տանում հյուրերի հարմարավետության և ապահովության մասին և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում` լիաժեք հանգիստ ապահովելու համար: «Ավան Պլազա» հյուրանոցը կառուցվել է, որպեսզի հյուրերը կարողանան վայելել շքեղ և միևնույն ժամանակ մատչելի և հասանելի հանգիստ: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր  օր կլինի ջերմ հիշողություններով լի, հյուրերը կկտրվեն առօրյա հոգսերից և կտեղափոխվեն մեկ այլ աշխարհ:

Հարմարություններ

  • Շոգեբաղնիք
  • Սպա
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, հուշանվերների վաճառքի կետ, շոգեբաղնիք, սպա
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան 1 երեխան` անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը` 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները