Երևան քաղաքի երկաթուղային կայարանի մոտ է գտնվում «Արեգ» հյուրանոցը` որն իր հյուրերին առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված 14 մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց ընդարձակ համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, անլար ինտերնետ: Պատուհանից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական հանգիստը նախընտրողների համար:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Հեծանիվների վարձույթ, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար 5-10 տարեկան երեխաների համար՝ 50% զեղչ Հավելյան մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները